Հայտնի է՝ որքան է վաստակել Ֆյուրին Ուայթի հետ մենամարտի համար

Բրիտանացի բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրին և Դիլիան Ուայթը միասին վաստակել են 41 միլիոն դոլար WBC-ի ծանր քաշային կարգում մենամարտի համար:

Այս մասին իր սոցցանցերում հայտնում է լրագրող Մայք Բենսոնը։

Ֆյուրիի հոնորարը կազմել է 33,6 մլն դոլար, Ուայթի եկամուտը՝ 7,4 մլն դոլար։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի գիշերը Թայսոն Ֆյուրին վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր հայրենակից Դիլիան Ուայթին և պաշտպանեց WBC չեմպիոնական գոտին։