Վերատին՝ Լիգա 1-ի ռեկորդակիր

ՊՍԺ-ն Լիգա 1-ի 34-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ՝ ժամկետից շուտ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Փարիզցիների կիսապաշտպան Մարկո Վերատին ութերորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Այս ցուցանիշով իտալացի ֆուտբոլիստը դարձավ Լիգա 1-ի ռեկորդակիր, նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել յոթից ավելի անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012/13 մրցաշրջանից։