Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն այս ամառ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Աղբյուրի համաձայն, 24-ամյա կիսապաշտպանը երջանիկ է կատալոնական ակումբում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու նրա որոշման վրա կարող է ազդել այն, որ «կարմիր սատանաների» նոր մարզիչ է նշանակվել Էրիկ տեն Հագը, ում գլխավորությամբ դե Յոնգը խաղացել է «Այաքսում»։

Հոլանդացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: