Ադեյեմին կփոխի ակումբային գրանցումը

Դորտմունդի «Բորուսիան» համաձայնեցրել է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի պայմանները։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Գերմանական ակումբը 20-ամյա խաղացողի համար նախապես կվճարի 30 միլիոն եվրո, ևս 6 միլիոն եվրո կվճարվի հաջորդ չորս տարիների ընթացքում տարբեր բոնուսների տեսքով, որոնք կախված կլինեն Ադեյեմիի խաղից:

Հարձակվողի հետ «Բորուսիան» 5 տարվա պայմանագիր կկնքի։ Գերմանացու աշխատավարձը կկազմի տարեկան 6,5 մլն եվրո։

2021/22 մրցաշրջանում Ադեյեմին «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։