Նրանց փոխարեն ես կվազեի կիլոմետրերով հեռու, եթե զանգ ստանայի Յունայթեդից. Կարագեր

Sky Sports-ի փորձագետ և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը զգուշացրել է անգլիացի կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Դեկլան Ռայսին, որպեսզի չտեղափոխվեն «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Եթե ես լինեի Ռայսի և Բելինգհեմի փոխարեն, կիլոմետրերով հեռու կվազեի, եթե ինձ զանգեին «Մանչեսթեր Յունայթեդից», – Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ Դեկլան Ռայսը մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ «Վեսթ Հեմը» իր կիսապաշտպանին գնահատում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ինչ վերաբերում է Բելինգհեմին, ապա անգլիացու ձեռքբերման հիմնական հավակնորդներն են նաև «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։