Անչելոտին խնդրել է Պերեսին ձեռք բերել Չելսիի պաշտպանին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է նոր կենտրոնական պաշտպան տեսնել թիմում:

Վերջերս մադրիդցիների մարզիչը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որտեղ խնդրել է ուժեղացնել կազմը։

Անչելոտիի խնդրած խաղացողներից մեկը «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերն է, հայտնում է Marca-ն:

Բացի պաշտպանության կենտրոնն անմիջականորեն ուժեղացնելուց, գերմանացու գալը թույլ կտա Դավիդ Ալաբային ավելի հաճախ օգտագործել պաշտպանության ձախ եզրում։

Մադրիդի «Ռեալը» ամիսներ շարունակ հետևում է Ռուդիգերին, ում պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս ամռանը, սակայն ակումբը մտորում էր ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջների շուրջ: Սակայն Ռուդիգերի գործակալը համաձայնել է նվազեցնել պահանջները։