ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն լրագրողներին ասել է, որ Ֆրանսիայի առաջնությունում հաղթելն այնքան էլ հեշտ չէ։
«Ազգային առաջնությունում պետք է ամբողջ տարվա ընթացքում ցուցադրել կայուն բարձր մակարդակ, ինչը չի կարելի ասել Չեմպիոնների լիգայի մասին, որտեղ ընդամենը մի քանի հանդիպում շատ բան է որոշում։
Լիգա 1-ում առաջին տեղը գրավելը շատ դժվար է, բայց և պատվաբեր»,- 50-ամյա արգենտինացու խոսքերն է մեջբերում Football 365-ը:
Հիշեցնենք, որ այս պահին փարիզյան ակումբը Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ վստահորեն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, ՊՍԺ-ն 15 միավորով գերազանցում է մոտակա մրցակցին՝ «Մարսելին»։