Հեռացի՛ր Բարսելոնա, բարի ճանապարհ. Չելսիի երկրպագուներ

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի խաղն «Արսենալի» դեմ լոնդոնյան դերբիում բարկացրել է «Չելսիի» բազմաթիվ երկրպագուների:

Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած խաղում «ազնվականները» պարտվեցին «զինագործներին» 2:4 հաշվով: Երկրպագուները պարտության գլխավոր մեղավոր էին համարում դանիացի ֆուտբոլիստին, որը բանակցում է «Բարսելոնայի» հետ։

«Հեռացի՛ր Բարսելոնա, բարի ճանապարհ», «Քրիստենսենի դեմ նույնիսկ Մագուայերն արժանի պաշտպան է», «Հուսով ենք, որ այլևս երբեք չենք տեսնի Քրիստենսենին «Չելսիում», – «Չելսիի» երկրպագուների խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։

Անդրեաս Քրիստենսենի պայմանագիրն ավարտվում է հունիսին։ Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում: