Տուխելը տվել է իր մարզած ամենատաղանդավոր ֆուտբոլիստի անունը

Թոմաս Տուխելը Sky Sports Football-ում պատասխանել է իր հետ կապված Google-ի հանրահայտ հարցումներին: Դրանցից մեկը՝ «Ո՞վ է ամենատաղանդավոր խաղացողը, որին մարզել է Թոմաս Տուխելը»։

Մբապպե, Նեյմար, Օբամեյանգ, «Չելսիի» աստղեր. ակնհայտ է, որ ընտրության մեծ տարբերակ կա: Տուխելի պատասխանն այլ է եղել.

«Առաջին անուններից մեկը, որ գալիս է իմ մտքում, Ուսման Դեմբելեն է»:

«Մենք Դորտմունդում ունեինք Մատս Հումելսին, Իլկայ Գյունդոգանին, Հենրիխ Մխիթարյանին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, այնպես որ, իհարկե, ես կարոտում եմ նրանց, բայց Ուսման Դեմբելեն ուներ ամենաուժեղ բնատուր տաղանդը:

Նա ձախ ոտքով տուգանային հարվածներ էր կատարում, ձախ ոտքով՝ անկյունայիններ, իսկ հետո վազում էր հակառակ անկյուն ու նույնն աջով էր կրկնում։ Դրիբլինգ, հարվածներ դրիբլինգից հետո: Դա շատ-շատ նման էր ամենաբարձր մակարդակին, չնայած նա 18 տարեկան էր և այդ տարիքում զարգացումը նոր է սկսվում»,- ասել է գերմանացի մարզիչը: