Սալահն ասել է` կերկարաձգի պայմանագիրը Լիվերպուլի հետ, թե` ոչ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնել է, թե արդյոք կերկարաձգի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ։

«Կարծում եմ՝ նոր պայմանագիր կստորագրեմ: Բայց եթե նրանք ուզում են, որ ես հեռանամ, դա փոխում է ամեն ինչ: Պայմանագիրը կապված է ոչ միայն փողի հետ: Կան նաև այլ հարցեր»,- Սալահի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։

Եգիպտացին նշել է, որ ապագան իրեն հայտնի չէ, սակայն այժմ չի անհանգստանում դրա համար և ամբողջությամբ կենտրոնացած է մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումների վրա։

Այս մրցաշրջանում 29-ամյա վինգերը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա վերջին։ Transfermarkt-ը Եգիպտոսի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։