Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Թայսոնը հարվածում ինքնաթիռի ուղևորին։ Ամեն ինչ տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկո-Ֆլորիդա չվերթի ինքնաթիռում:
Ականատեսների խոսքով՝ վայրէջքից հետո ուղեւորներից մեկը, գտնվելով հարբած վիճակում, փորձել է խոսել Թայսոնի հետ՝ ինչ-որ բան շշնջացել նրա ականջին, փորձել սելֆի անել։
Սկզբում բռնցքամարտիկն իրեն զուսպ է պահել և նախազգուշացում է արել։ Բայց ինչ-որ պահի, ըստ երևույթին, Թայսոնի համբերությունը հատել է: Նա կտրուկ ոտքի է կանգնել, մի քանի անգամ հարվածել է ուղևորի դեմքին ու դուրս եկել ինքնաթիռից։
Տուժածը բուժօգնություն է ստացել։ Վերջին բողոք է ներկայացրել ոստիկանություն:
00:01:10 Вести. Дежурная часть. Майк Тайсон “успокоил” пьяного пассажира