Ջա Մորանտը մտավ Մեմֆիս Գրիզլիսի պատմության մեջ

«Մեմֆիս Գրիզլիսի» պաշտպան Ջա Մորանտը «Մինեսոտա Թիմբերվուլվս»-ի դեմ փլեյ-օֆֆի խաղում գրանցել է թրիփլ-դաբլ՝ 16 միավոր, 10 անդրադարձ և 10 փոխանցում: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 22-ամյա ամերիկացին դարձել է «Մեմֆիսի» պատմության մեջ առաջին խաղացողը, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆում դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ։

Մորանտը ընտրվել է 2019 թվականի NBA-ի դրաֆթում երկրորդ համարով՝ «Մեմֆիսի» կողմից: 2019 թվականի հուլիսի 2-ին Մորանտը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ:

2019 թվականի հոկտեմբերի 23-ին Ջա-ն NBA-ի իր առաջին խաղն անցկացրեց «Մայամի Հիթի» դեմ (101:120)՝ վաստակելով 14 միավոր, կատարելով 4 անդրադարձ և 4 փոխանցում։ 2020 թվականի փետրվարի 9-ին Մորանտը գրանցեց իր NBA-ի կարիերայի առաջին թրիփլ-դաբելը «Վաշինգտոն Վիզարդսի» դեմ (106:99):

2020 թվականի սեպտեմբերի 4-ին Մորանտը ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն նորեկ։