Ես լավ հարաբերություններ ունեմ Ջիջոյի հետ, բայց այսպես չի կարող շարունակվել. Նավաս

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ասել է, որ ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում, երբ նրան հարցրել են ակումբոում իր ապագայի մասին:

«Մենք պետք է ուսումնասիրենք իրավիճակը։ Ես լավ հարաբերություններ ունեմ Ջիջոյի [Դոնարումմայի] հետ։ Բայց ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը։ Եթե ​​իրավիճակը մնա նույնը մնա, ինչ այս տարի, ապա շատ դժվար կլինի։

Այն պետք է փոխվի կամ այս կողմ, կամ այն»,- ասել է կոստառիկացի 35-ամյա դարպասապահը Canal+-ին տված հարցազրույցում:

Ընթացիկ մրցաշրջանում Նավասը փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում: 23-ամյա Դոնարուման մասնակցել է ՊՍԺ-ի 22 խաղի։