Հենց սկզբից ասել եմ,որ մենք չեմպիոնությանը հավակնող 7-8 թիմերից ենք, իսկ հիմա մենք քառյակում ենք․ Լուիս Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին։Իսպանացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասան շվեյցարացիների նկատմամբ ու դուրս եկան կիսաեզրափակիչ․

«Սա կարիերայիս ամենահանգիստ 11-մետրանոցների շարքերից էր, քանի որ մենք պատրաստվել էինք այնպես, ինչպես պետք է։ Բոլորը մարզումների ժամանակ աշխատել են 11-մետրանոցներ իրացնելու վրա, այդ իսկ պատճառով ո՛չ ես, ո՛չ իմ մարզչական շտաբն այլևս անելիք չունեինք։

Հենց սկզբից ես ասել եմ, որ մենք այն 7-8 թիմերից ենք, որոնք հավակնում են մրցաշարի չեմպիոնությանը, և դա չափազանցություն չէ։ Հիմա մենք քառյակում ենք» ,- ասել է Էնրիկեն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: