Երբեք չեմ տեսել մարդու, որն այդքան տարված լինի ֆուտբոլով. Ռոբեն

«Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենը կիսվել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու տպավորություններով, ում գլխավորությամբ հոլանդացին 2013-ից 2016 թվականներին խաղացել է «Բավարիայում» ։

«Ես երբեք չեմ հանդիպել մի մարդու, որն այնքան տարված լինի ֆուտբոլով, որքան Գվարդիոլան: Մի օր նա զանգահարեց ինձ գիշերը ժամը 2-ին, որպեսզի բացատրի իր մարտավարությունը: Նրա մտքերը բազմազան են, նա միշտ մտածում է»,- ասել է Ռոբենը Ai Score-ին:

Հիշեցնենք, որ Ռոբենը «Բավարիայում» Գվարդիոլայի հետ նվաճել է Բունդեսլիգայի երեք տիտղոս: Չեմպիոնների լիգայում իսպանացու գլխավորությամբ մյունխենցիները երեք անգամ անընդմեջ դուրս են եկել կիսաեզրափակիչ։