Ես գիտեմ այս մեծ ակումբի պատմությունը և նրա երկրպագուների կիրքը. Տեն Հագ

Էրիկ տեն Հագը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդին» գլխավոր մարզչի պաշտոնում հրավերը.

«Մանչեսթեր Յունայթեդում» նշանակումը մեծ պատիվ է, և ես մեծ ակնկալիքով սպասում եմ առաջիկա մարտահրավերին:

Ես գիտեմ այս մեծ ակումբի պատմությունը և նրա երկրպագուների կիրքը: Ես լի եմ ցանկությամբ զարգացնելու այս թիմը, որն ի վիճակի է հասնել իրեն արժանի հաջողությունների։

Այս հիանալի տարիներից հետո դժվար է հեռանալ «Այաքսից», և ես ցանկանում եմ երկրպագուներին վստահեցնել, որ մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը լիովին կենտրոնացած եմ մրցաշրջանի հաջող ավարտի վրա»,- հոլանդացի մարզչի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական էջը:։