Պաշտոնական. Մանչեսթեր Յունայթեդը նոր գլխավոր մարզիչ ունի

Էրիկ տեն Հագը պաշտոնապես նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է մանկունյական ակումբի պաշտոնական էջը:

Հոլանդացին աշխատանքի կանցնի այս մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Այժմ 52-ամյա մասնագետն աշխատում է «Այաքսում»։ Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է վճարելու։

Տեն Հագի գլխավորությամբ «Այաքսը» երկու անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունը և գավաթը, մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ 2019 թվականին թիմը խաղացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։