«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ֆուտբոլիստներին տեղեկացրել է Էրիկ տեն Հագի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացու նշանակման մասին, ակումբը պաշտոնական հայտարարություն կարող է անել այսօր:
«Կարմիր սատանաներին» այժմ մարզում է Ռալֆ Ռանգնիկը: 63-ամյա Ռանգնիկը գլխավորել է անգլիական ակումբը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին։ Մրցաշրջանի ավարտին նա կզբաղեցնի պաշտոն «Յունայթեդի» համակարգում։
Անցկացրած 33 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 6-րդ տեղում է Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։