Եվս 6 ֆուտբոլիստ հայտնվեց Պրեմիեր լիգայի Փառքի սրահում

Վեց ֆուտբոլիստ ընդգրկվել է Պրեմիեր լիգայի Փառքի սրահում, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական էջը:

Ցուցակում ավելացել են Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի», Դիդիե Դրոգբան («Չելսի»), Փոլ Սքոուլզը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պետեր Շմեյխելը («Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի») և Իան Ռայթը («Արսենալ», «Վեսթ Հեմ»):

Այս տարվա սկզբին ցուցակում ընդգրվել էին Ուեյն Ռունին և Պատրիկ Վիեյրան:

Ընդհանուր առմամբ, Փառքի սրահի անդամ են 16 խաղացողներ: Բացի վերը նշված խաղացողներից, այնտեղ են` Թիերի Անրին, Ալան Շիրերը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը և Դևիդ Բեքհեմը: