Նա ևս մեկ անգամ կհարվածեր, եթե անհրաժեշտ լիներ. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 33-րդ տուրի «Ռեալ»-«Օսասունա» հանդիպումը:

«Շատ լավ խաղ ցույց տվեցինք, հատկապես երկրորդ խաղակեսում. Բոլորը քրտնաջան աշխատեցին։ Այժմ մենք մեկ շաբաթ ժամանակ ունենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին պատրաստվելու համար։

Կարիմը չիրացրեց 11 մետրանոցը, բայց չի վրիպում միայն նա, ով չի իրացնում։ Նա ևս մեկ անգամ կհարվածեր, եթե անհրաժեշտ լիներ: Եվ դա կանի հաջորդ անգամ: Բացի 11 մետրանոցներից, Կարիմը հիանալի հանդիպում անցկացրեց։

Ալաբայի վնասվածքը լուրջ չի թվում, մենք լավատես ենք մնում։ Դա պայմանավորված է գերլարվածությամբ, ուստի որոշեցինք փոխարինել նրան»,- իտալացի մարզչի խոսքերնէ փոխանցում AS-ը։

«Ռեալը» երեկ կայացած խաղում հաղթանակի է հասել 3:1 հաշվով: