Շվեյցարիայի հավաքականի՝ հայտնի դարձած երկրպագուն հրաժարվել է հարցազրույց տալ լրագրողներին

Շվեյցարիայի հավաքականի երկրպագու Լուկա Լուտենբախը, որը համացանցում բավականին հայտնի է դարձել, ներկա է գտնվել Իսպանիայի հետ Եվրո-ի քառորդ եզրափակչի խաղին։ Նա հանդիպմանը հետևել է շվեյցարական սեկտորից, լուսանկարվելու խնդրանքին շատ լակոնիկ է պատասխանել՝ «Միայն եթե արագ», իսկ լրագրողներին հարցազրույց տալ առհասարակ չի համաձայնվել, գրում է Чемпионат.com-ը։

Հիշեցնենք՝ Շվեյցարիայի հավաքականի երկրպագուն հայտնի դարձավ Ֆրանսիայի հետ խաղից հետո։ Նրա թիմը քիչ էր մնում դուրս մնար Եվրո-ից, բայց հաղթանակ կորզեց վերջին րոպեին։Նրա մասնակցությամբ այս լուսանկարն անմիջապես մեծ տարածում գտավ։ Առաջին լուսանկարում նա վախով և անհանգստությամբ հետևում է խաղին, իսկ երկրորդում ուրախանում է իր թիմի անհավանական հաջողությամբ՝ հանելով մարզաշապիկը։

ԶԼՄ-ներում տղան բնորոշվեց որպես «Եվրո-ի ամենահայտնի երկրպագու»։

Հիշեցնենք՝ Շվեյցարիայի հավաքականը հետխաղյա-11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իսպանիային ու լքեց պայքարը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: