Մբապեն հավասարվել է Զլատան Իբրահիմովիչին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է Ֆրանսիայի առաջնության «Անժեի» հետ խաղում (3:0):

23-ամյա ֆուտբոլիստը խփեց իր 113-րդ գոլը Լիգա 1-ում փարիզյան ակումբի կազմում և հավասրավեց երկրորդ հորիզոնականում գտնվող Զլատան Իբրահիմովիչին:

Այս նշագծին հասնելու համար Մբապեին անհրաժեշտ էր 137 խաղ, շվեդին՝ 122։

ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն Էդինսոն Կավանին է 138 խփած գնդակով: