Էմբիդը ռեփեր Դրեյքին խոստացել է, որ չոր հաշվով են հաղթելու Տորոնտոյին

«Ֆիլադելֆիա Սիքսերսի» կենտրոնական Ջոել Էմբիդը «Տորոնտոյի» հետ փլեյ-օգգ շարքի երրորդ հանդիպումից հետո (104:101 OT, ) ծաղրել է հայտնի երաժիշտ և կանադացիների երկրպագու ռեփեր Դրեյքին:

Էմբիիդը նախկինում խնդիրներ ուներ փլեյ-օֆֆի «Տորոնտոյի» դեմ արտագնա խաղերի ժամանակ։

«Սիքսերսի» հարձակվող Տոբիաս Հարիսի խոսքով՝ Դրեյքը ծաղրել է Էմբիիդին առաջին երկու քառորդների ընթացքում:

«Առաջին խաղակեսում Դրեյքը հետապնդում էր նրան՝ ասելով, որ Էմբիիդը չի կարող խաղալ այստեղ: Ես ասացի, որ իհարկե կարող է։ Դրեյքը պատասխանեց. «Ոչ, նա այստեղ ոչինչ չի կարող անել», – ասել է Հարիսը:

Երկրորդ խաղակեսում Էմբիիդը վաստակեց 28 միավոր, այդ թվում՝ հաղթական 3 միավորով ավելացված ժամանակում։ Խաղից հետո նա մոտեցել է ռեփերին ու հայտարարել, որ պատրաստվում է հաղթել շարքը չոր հաշվով` չորս հանդիպումներում։ Այս պահին դիմակայության հաշիվը 3:0 է հօգուտ «Ֆիլադելֆիայի»: