«Ֆեռարիի» ավտոարշավորդ Շառլ Լեկլերին թալանել են զբոսանքի ժամանակ երկրպագուների հետ լուսանկարվելիս։ Այս մասին հայտնում է Motorsport Italia-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Շառլը դուրս է եկել մեքենայից։ Այդ պահին ներկաներից մեկը վարպետորեն դաստակից հանել է 300,000 եվրո արժողությամբ ժամացույցը։
Հաղորդվում է, որ Լեկլերը դիմել է ոստիկանություն: Այժմ կատարվում են քննչական գործողություններ:
Ֆորմուլա 1-ի անհատական դասակարգման աղյուսակում Լեկլերկն այս պահին 71 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: Մրցաշրջանի սկզբից կայացել է 3 Գրան Պրի։