NBA-ն տուգանել է Բրուքլինի աստղային խաղարկող Քայրի Իրվինգին «Բոսթոնի» հետ փլեյ-օֆֆի առաջին խաղի ժամանակ (114:115) ոչ պատշաճ ժեստերի և հայհոյանքների համար:
Երրորդ քառորդի միջնամասում խաղացողը միջնամատ է ցույց տվել տրիբունաներում գտնվող մեկին և բղավել «F*ck you», իսկ չորրորդ քառորդում ձեռքերով աչքերն է մաքրել` ակնարկելով հանդիսատեսի հուզվածությունը։
Խաղից հետո Իրվինգը նաև բախում է ունեցել մեկ այլ երկրպագուի հետ։ Հանդերձարան գնալու ճանապարհին Իրվինգը հայհոյել է երկրպագուին, որը նրան ոչնչություն է անվանել:
Այս պահվածքի վերաբերյալ հետաքննության արդյունքում լիգան պահանջել է 30-ամյա բասկետբոլիտից վճարել 50,000 դոլար տուգանք: