Շիրերը նշել է, թե ով է ԱՊԼ-ի պատմության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստը

«Բլեքբերնի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը հայտարարել է, որ չի համարում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին Պրեմիեր լիգայի պատմության լավագույն աֆրիկացի խաղացողը։

Ըստ Շիրերի՝ դա եգիպտացու նախկին թիմակիցն է Լոնդոնի «Չելսիում»՝ Դիդիե Դրոգբան։

«Ինձ համար Պրեմիեր լիգայի պատմության լավագույն աֆրիկացի խաղացողը Դրոգբան է։ Ինձ համար նա ավելի լավն է, քան Մոհամեդ Սալահը։ Նա չորս անգամ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն և նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Շիրերի խոսքերն է մեջբերում London World-ը։

Հիշեցնենք, որ Ալան Շիրերն իր կարիերայի ընթացքում Պրեմիեր լիգայում խփել է 260 գոլ, ինչը անգլիացուն դարձնում է մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։