Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի վերջին խաղում «Բետիսը» սեփական հարկի տակ պարտվեց «Էլչեին»:
Այս պարտությունը 200-րդն էր անդալուսական ակումբի վետերան, 41-ամյա Խոակին Սանչեսի կարիերայում, որն իր նորամուտն է նշել «Բետիսում» դեռ 1999 թվականին:
Ընդհանուր առմամբ իսպանացին մասնակցել է 596 հանդիպման, որոնցից հաղթել է 240-ում, 156 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, և կրեկ է 200 պարտություն։ Այս ցուցակում երկրորդը «Ռեալ Սոսյեդադի» և «Բետիսի» նախկին խաղացող Խոսե Ռամոն Էսնաոլան է, որը 178 անգամ է պարտված հեռացել խաղադաշտից։