Ես չէի լինի Յունայթեդի մեկնարկային կազմում, եթե վատ խաղայի. Մագուայեր

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը պատասխանել է իր ելույթները քննադատողներին:

«Այս մրցաշրջանում ես մի քանի վատ խաղեր եմ անցկացրել: Բայց ես հանդիպումները չէի սկսի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, եթե վատ խաղայի յուրաքանչյուր խաղում կամ բավականաչափ լավ չխաղայի:

Կան պատճառներ, թե ինչու են երկու մարզիչներն էլ ինձ տեղ տալիս մեկնարկային կազմում:

Բայց ես հասկանում եմ, որ այս ակումբի ավագն եմ։ ԻՆձ մեծ գումարով են ձեռք բերել, և երբ ամեն ինչ վատ է ընթանում, երբ շատ գոլեր ենք բաց թողնում, ինձ են քննադատում»,- ասել է Մագուայերը Sky Sports-ին տված հարցազրույցում: