Մեսսին հրաժարվել է կատարել Պիկեի խնդրանքը

Լիոնել Մեսսին հրաժարվել է մասնակցել Ժերար Պիկեի՝ Իսպանիայի Սուպերգավաթը հունվար ամսին տեղափոխելու ծրագրին։

Նախօրեին El Confidencial-ը հրապարակել էր հետաքննություն, ըստ որի՝ «Բարսելոնայի» պաշտպանին պատկանող ընկերությունը Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթը անցկացնելոււ համար տարեկան 4 միլիոն եվրո գումար է ստանում։

Այսօր նոր տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Պիկեն և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը ցանկացել են օգտագործել Մեսսիի կերպարը՝ համոզելու իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AFE) ղեկավար Դավիդ Ագանսոյին համաձայնել Սուպերգավաթն անցկացնել ձմռանը:

Նախատեսվում էր, որ Պիկեն պետք է խնդրի Մեսսիին տեսանյութ նկարել Ագանսոյին և AFE-ին աջակցող խոսքերով։

Սակայն Diario Sport-ը, վկայակոչելով արգենտինացուն մոտ աղբյուրներին, հայտնում է, որ Լիոնելի մասնակցությամբ այս տեսանյութը երբեք չի եղել։