Բարսելոնայի ցուցանիշները Պեդրիի հետ և առանց նրա

«Բարսելոնան» շատ ավելի վատ է հանդես գալիս Լա Լիգայում, երբ թիմի կիսապաշտպան Պեդրին խաղադաշտում չէ:

Երբ 19-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում է եղել, կատալոնական ակումբը 12 խաղերից 10-ում հաղթանակի է հասել, ևս երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Այսպիսով, «Բարսան» 36 հնարավորից վաստակել է 32 միավոր։

Առանց Պեդրիի «կապտանռնագույները» 57 հնարավորից վաստակել են 28 միավոր։ Չավիի սաները 19 հանդիպումներից հաղթել են 7-ում, ևս 7-ում ոչ-ոքի է գրանցել և հինգում կրել են պարտություն:

Պեդրիի հետ «Բարսելոնայի» հաղաթանակների գործակիցը 83% է, առանց նրա՝ 36.8%: