Ռամոսի ճանապարհորդությունը Փարիզում կարող է ավարտվել

ՊՍԺ-ն գոհ չէ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսից.

Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում պաշտպանին, որը հաճախ է վնասվածքներ ստանում ընդգրկել հաջորդ մրցաշրջանի հայտացուցակում, հայտնում է Le Parisien-ը։

Միաժամանակ, ինքը՝ Ռամոսը, արդեն հրապարակավ խոսել է ֆրանսիական ակումբում ելույթները շարունակելու ցանկության մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված է ևս մեկ տարով։

Ռամոսի ապագայի հարցում ՊՍԺ-ի համար նաև խոչընդոտ է վերջինիս բարձր աշխատավարձը։

Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը ստեղծված իրավիճակից ելքեր է փնտրում։ Ըստ RMC-ի՝ կողմերն արդեն հանդիպում են նշանակել՝ քննարկելու իրավիճակը։

Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում։