3 միավոր Օսասունայի հետ, 3 միավոր Էսպանյոլի, անհրաժեշտությամբ դեպքում ևս 3-ը Ատլետիկոյի հետ. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Արքայական ակումբի՝ Լա Լիգայում հաղթելու հնարավորությունների մասին, հայտնում է AS-ը:

Իտալացի մասնագետին հարցրել են, թե արդյոք «Ռեալը» պատրա՞ստ է հաղթել Իսպանիայի առաջնությունը «Ատլետիկոյի» հետ խաղում։

«Մեր առաքելությունը պարզ է. Երեք միավոր «Օսասունայի» հետ, հետո ևս երեք միավոր «Էսպանյոլի» դեմ խաղում:

Եթե ​​ձեզ ավելին է պետք, ապա ևս երեք միավոր «Ատլետիկոյի» հետ: Պետք չէ մաթեմատիկոս լինել»,- ասել է Անչելոտին։

Լա լիգայում հաղթանակը ապահովելու համար Մադրիդի «Ռեալին» բավական է 7 միավոր վաստակել վերջին 6 հանդիպումներում։