Նևիլ. Այս թիմը ոչ մի բանի պետք չէ. 42 տարի հետևում եմ Յունայթեդի խաղերին, բայց այսքան վատ երբեք չի եղել

« Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Գարի Նևիլը քննադատել է մանկունյական ակումբի` «Լիվերպուլի» դեմ խաղը :

«Այսօրվա ձախողումը և ամբողջ մրցաշրջանը տագնապալի է:

Ես 42 տարի դիտում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը, բայց այսքան վատ երբեք չի եղել:

Այս թիմը ոչ մի բանի պետք չէ: Դավիդ դե Խեայի դիմաց գտնվող խաղացողներն անհույս են:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆիզիկապես, բայց նրանք պարզապես քայլում են, լավագույն դեպքում` արագ քայլում:

Նայեք հարձակման և պաշտպանության միջև եղած բացերին, դա անհավանական է»,- Նևիլի խոսքերն է փոխանցում The Sun-ը: