Յունայթեդը ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաշատ գոլը բաց է թողել Լիվերպուլից

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլը բաց է թողել «Լիվերպուլից», հայտնում է Opta-ն:

Երեկ կայացած հանդիպման առաջին խաղակեսում մանկունյանցիները երկու գնդակ բաց թողեց մերսիսայդյան ակումբից։

Երկրորդ խաղակեսում ընդունեցին ևս երկու գնդակ։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ «Լիվերպուլից» բաց է թողել ընդհանուր առմամբ 76 գնդակ՝ ավելի շատ, քան Անգլիայի առաջնության պատմության մեջ որևէ այլ ակումբից։