Ֆերնանդեշ. Ներողություն եմ խնդրում երկրպագուներից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արձագանքել է «Լիվերպուլից» 0:4 հաշվով կրած պարտությանը.

«Ներողություն եմ խնդրում երկրպագուներից. Երկրպագուներն արժանի չեն մեր խաղի մակարդակին: Նրանք ավելիին են արժանի։

Ինչպես են նրանք մնում տրիբունաներում ու ծափահարում մեզ… Դա անբացատրելի է։ Մենք պետք է բարձրացնենք մեր մակարդակը։ Բայց առայժմ կա այն, ինչ կա:

Չեմ կարծում, որ ֆուտբոլիստներից որևէ մեկը 100 տոկոսով չի նվիրվում խաղին։

«Լիվերպուլը» պայքարում է տիտղոսի համար, իսկ մենք` ոչնչի։ Սա է տարբերությունը։

Մենք պետք է նայենք ինքներս մեզ և հասկանանք, թե ինչն է սխալ: Ոչ ոք չի կարող հանձնվել և մտածել, որ ամեն բան ավարտված է: Մենք պայքարելու բան ունենք»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում BBC-ն։