Բարսելոնայում Չավիի հաղթանակների տոկոսն առաջին 30 խաղի համար ավելի ցածր է, քան Կումանինը

«Բարսելոնան» գլխավոր մարզիչ Չավիի օրոք դեռևս չի ցուցադրում հաղթանակների բարձր տոկոսայի հարաբերակցություն:

Կատալոնական թիմի մարզիչը «կապտանռնագույնների» ղեկին առաջին 30 խաղում հաղթել է հանդիպումների 53,33 տոկոսը։ Նույն հատվածում Ռոնալդ Կումանը հաղթել է 58,21 տոկոսով: Հարկ է նշել, որ միայն Կառլես Ռեշակն է «Բարսելոնայում» 21-րդ դարում Չավիից վատ աշխատել այս հատվածի համար: Նա 30 խաղում ունեցել է հաղթանակների միայն 50 տոկոս։

Հիշեցնենք, որ այս պահին «Բարսելոնայի» զբաղեցնում է Իսպանիայի առաջնությունում 2-րդ հորիզոնականը և 15 միավոր է զիջում առաջատար «Ռեալին»: