Ռեալի առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է բաց թողնել Սիթիի հետ խաղը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը։

Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքով՝ 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի, ինչի պատճառով կիսապաշտպանը հաստատ բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Օսասունայի» հետ հանդիպումը։ Հավանականություն կա, որ Կազեմիրոն չի հասցնի լիովին վերականգնվել «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում։

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Սիթի» առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։