Ռեալը կարող է 70 մլն եվրո առաջարկել Չելսիի ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով և պատրաստ է 70 միլիոն եվրո առաջարկել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը Twitter-ում։

22-ամյա Ջեյմսը անգլիական ակումբի սան է։ Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում պաշտպանը դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ջեյմսի և «Չելսիի» միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt-ը անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 մլն եվրո:

Ռիս Ջեյմսի հաշվին կա նաև 10 հանդիպում Անգլիայի հավաքականի, որոնցում նա երկու գոլային փոխանցում է կատարել։