Մոուրինյո. Մեզնից խլեցին հաղթանակի համար պայքարելու իրավունքը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումից հետո (1:1) խոսել է մրցավարների աշխատանքի մասին.

«Տոնում էի ոչ-ոքին, քանի որ հանդիպման ընթացքում անհնար էր թվում խաղն ավարտել դրական արդյունքով։ Ոչ այն պատճառով, որ իմ թիմը վատ խաղաց։ Հանդիպման ժամանակ ավելացրինք, բայց զգացողություն ունեի, որ իրավիճակը փոխելը շատ դժվար կլինի։

Իմ թիմն այսօր ֆանտաստիկ էր։ Մենք ավելին էինք ուզում, բայց հասանք հնարավորին։ Չեմ ցանկանում շատ խոսել մրցավարների մասին. Երբեմն ես ամաչում էի եզրային գծի մոտ լինել: Բավական է, նրանք պետք է որոշակի հարգանք ցուցաբերեն։ Ցավոք, այս մրցաշրջանում մենք բավական լավ հանդես չեկանք հատվածներից մեկում և չենք կարող պայաքարել Սկուդետոյի համար, սակայն ցանկանում ենք իրավունք ունենալ պայքարել հաղթանակի համար յուրաքանչյուր խաղում։ Այս անգամ դա խլեցին մեզանից»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ DAZN-ին հղումով: