Պոչետինո. Կցանկանայինք ունենալ երկրպագուների աջակցությունը, բայց…

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է թիմի և երկրպագուների հարաբերությունները, ինչպես նաև դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի խաղը, հաղորդում է L’Équipe-ը:

«Մենք միշտ հույս ունենք, միշտ սպասում ենք, որ երկրպագուները կկարողանան իրենց էներգիան բերել խաղադաշտ: Վերջին հանդիպումներում երկրպագուները ցույց են տալիս իրենց հիասթափությունը։ Իրենք իրավունք ունեն արտահայտվելու, սա իրենց ճանապարհն է, և դա սպասելի էր մեր վերջին արդյունքներից հետո։ Կցանկանայինք ունենալ մեր երկրպագուների աջակցությունը, բայց…»,- դժգոհել է արգենտինացի մարզիչը։

Նա խոսել է նաև այն սխալների մասին, որոնք թույլ է տալիս Դոնարուման վերջին խաղերում.

«Ես գոհ եմ նրանից, թե ինչ է նա անում : Մենք երկու շատ լավ դարպասապահ ունենք։ Ես գոհ եմ Ջիջիոյի խաղից: Միշտ կան վերելքներ և վայրէջքներ»,- ասել է Պոչետինոն: