Ռեալը կվերադարձնի իր սանին Ռայո Վալենկանոյից

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռայո Վալյեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիային ձեռք բերելուն: Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

22-ամյա Գարսիան մադրիդյան ակումբի սան է։ 2021 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալը» նրան վաճառեց «Ռայո Վալեկանոյին» 2 միլիոն եվրոյով։ Նոր թիմի կազմում պաշտպանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ 33 հանդիպումներում։

Գարսիայի և «Ռայո Վալեկանոյի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 5 միլիոն եվրո, Գարսիան մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականում։