Ունայ Սիմոն․ Զոմերին կտայի խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը կիսվել է Շվեյցարիայի հետ անցկացրած խաղից ունեցած տպավորությունները։ Քառորդ եզրափակչի հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունն իսպանացիների կողմն է եղել։

Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-ի կիսաեզրափակիչ․

«Ֆուտբոլն արդարացի է, մենք իսկական հաղթողներ ենք։ Մի անգամ ես երկու 11-մետրանոց հետ մղեցի «Բետիսի» հետ խաղում։ Մի անգամ էլ մանկությանս տարիներին եմ կարողացել դա անել։

Զոմերին խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կտայի» ,- ասել է «Աթլետիկի» դարպասապահը։

Հիշեցնենք՝ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց հենց Սիմոնը:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: