Մոու՛, մի մոռացիր, որ դու լավագույնն ես. Մարադոնա

«Ռոմայի» գլխավոր մարիզչ Ժոզե Մոուրինյոն մտերիմ ընկերություն ուներ Դիեգո Մարադոնայի հետ: Պորտուգալացին ասել է, որ իսկապես կարոտում է Մարադոնային, ինչպես նաև խոսել է այն մասին, թե ինչպես են իրենք շփվել։

«Դիեգոն իմ մեծ ընկերն էր։ Նա մեծ սիրտ ուներ և միշտ աջակցում էր, երբ ամեն ինչ սխալ էր ընթանում: Ես շատ եմ կարոտում նրան: Նա ինձ կմիշտ զանգում էր պարտություններից հետո, բայց ոչ երբեք հաղթանակներից հետո։ Նա գիտեր, թե որքան մեծ աջակցություն է անհրաժեշտ դժվար պահերին։

Կարևոր է լինել այնտեղ, երբ դրա կարիքը կա: Նա ինձ միշտ մի պարզ բան էր ասում նման պահերին՝ «Մոու՛, մի մոռացիր, որ դու լավագույնն ես»։ Ես նրան շատ եմ կարոտում…»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BT Sport