Բարսելոնան թիրախավորել է 3 հարձակվողի

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» առաջիկա տրանսֆերային խնդիրները, գրում իսպանական Marca-ն:

Կատալոնական ակումբը հետաքրքրված է 3 ֆուտոբլիստով՝ Ռաֆայել Լեաու, Դարվին Նունյես և Գաբրիել Ժեզուս։

«Միլանի» խաղացող Լեաուն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի ֆավորիտն է, սակայն իտալական ակումբը ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։ Պորտուգալացու տրանսֆերի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո է։

Նշվում է, որ կատալոնացիները երկար ժամանակ հետևում են «Բենֆիկայի» աստղ Նունյեսին, սակայն նրա տրանսֆերի համար պահանջվող գումարը կարող է հասնել 100 միլիոն եվրոյի։

Իր հերթին «Մանչեսթեր Սիթիի» հաչձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», եթե «քաղաքաբնակները» ձեռք բերեն Էրլինգ Հոլանդին: