Դե Խեա. Նա լեգենդ է. պատմության լավագույններից մեկը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հիացմունքով է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Նորվիչի» հետ խաղում (3:2) հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել։

«Մինչև վերջին վայրկյանը իրավիճակը լարված էր։ Մենք առջևում էինք 2-0 հաշվով, բայց նման խաղում պետք չէ կորցնել վերահսկողությունը: Սակայն մենք սկսեցինք թույլ տալ, որ մեր դարպասի մոտ հնարավորություններ ստեղծվեն, իսկ մրցակիցը գոլ խփեց առաջին խաղակեսի վերջում։ Դա միշտ նյարդայնացնում է:

Պետք է ավելի լավ վերահսկենք հանդիպումները, հատկապես «Նորվիչի» հետ տանը։ Բայց հանդիպումը հիանալի ստացվեց, մենք պայքարեցինք մինչև վերջ։ Լավ փորձ: Իսկ Ռոնալդուն երեք հիանալի գոլ ունի իր հաշվին։

Նրա կարիերան զարմանալի է, նա շարունակում է գոլեր խփել, հեթ-տրիկներ հեղինակել, օգնել թիմին։ Նա լեգենդ է և լավագույններից մեկը պատմության մեջ:

Երբ նա գոլ է խփում, դա լավ է թիմի համար և լավ է բոլորի համար»,- իսպանացի դարպասապահի խոսքերն է փոխանցում «Յունայթեդի» պաշտոնական կայքը։