Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արձագանքել է Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակին «Սևիլիայի» հետ խաղում։
Առաջին խաղակեսից հետո մադրիդյան ակումբը զիջում էր 2:0 հաշվով, բայց երկրորդ կեսում երեք անգամ գրավեց անդալուսցիների դարպասը:
«Շատ կարևոր հաղթանակ: Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց շատ ուժեղ արձագանքել: Ֆուտբոլիստները ցուցադրեցին իրենց վարպետությունը և ցուցաբերեցին նվիրվածություն։
Այս թիմն ունակ է առանձնահատուկ բաների։ Մենք վատ սկսեցինք խաղը, բայց չկորցրինք վստահությունը մեր ուժերի նկատմամբ։
Բոլորը սպասում են «Ռեալի» սայթաքմանը: Արժանի էինք հաղթանակի: Դեռ չենք հաղթել Լա Լիգայում, բայց կարևոր քայլ ենք կատարել դրա համար»,- Արքայական ակումբի գլխավոր մարզիչի խոսքերն է փոխանցում Marca-ն։