Բենզեման կարողացավ շրջանցել Դի Ստեֆանոյին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում (3:2):

Սա ֆրանսիացու 217-րդ գոլն է «Ռեալի» կազմում Լա լիգայում, և նա ակումբի պատմության մեջ մաքուր երրորդն է՝ շրջանցելով Ալֆրեդո Դի Ստեֆանոյին՝ 216 գոլով:

Այս ցուցանիշով ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է (311 գոլ), երկրորդը 228 գոլով Ռաուլն է։