Ռոման անգլիական ակումբի հետ կպայքարի ամերիկացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին կարող է այս ամառ հեռանալ ակումբից։

Այդ մասին հայտնում է Todofichajes-ը։

23-ամյա խաղացողով հետաքրքրված են «Ռոման» և «Տոտենհեմը»: Նա թուրինյան գրանդ է տեղափոխվել գերմանական «Շալկեից»։

Ամերիկացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Մաքքենիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։