Լուկակուին քննադատողները կարճ հիշողություն ունեն․ Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։

«Լուկակուին քննադատողները կարճ հիշողություն ունեն, քանի որ, երբ նա եկավ Լոնդոն, գոլեր խփեց ու լավ խաղաց։ Հետո նա վնասվածք ստացավ և ասաց, որ կարոտել է «Ինտերը», ինչը մեծ խառնաշփոթ է առաջացրել երկրպագուների շրջանում:

Նա ամեն գնով ցանկանում էր վերադառնալ «Չելսի», բայց մրցաշրջանից հետո պետք է մնար «Ինտերում»: Իմ կարծիքով, Լուկակուն մեծ սխալ թույլ տվեց, երբ հեռացավ «Ինտերից» և տեղափոխվեց «Չելսի», – մեջբերում է Էվրային Voetbalprimeur-ը։

Այս մրցաշրջանում Լուկակուն Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: