Խամեսը հնարավոր է վերադառանա Լա Լիգա

Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Ալ Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է պայմանագիր կնքել Իսպանիայի թոփ ակումբներից մեկի հետ:

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա կոլումբիացին հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետաքրքրությունների ոլորտում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խամեսը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»:

31 տուրից հետո «Ատլետիկոն» ունի 57 միավոր, իսկ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։